Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:01 12-09-2022

Դատախազությունը ստացել է առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին վերաբերող 68 ազդարարում, 10-ով հարուցվել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազությունում 2021 թվականին ստացվել է 75 ազդարարում, 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին, 10 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ: 75 ազդարարումից 70-ը եղել են անանուն: 59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը, հարուցված ազդարարման վարույթներով 32-ի դեպքում վարույթը կարճվել է, 47-ն ուղարկվել օպերատիվ հետախուզական մարմին ազդարարումը ստուգելու համար:

Այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցն ԱԺ նիստում՝ «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը:
Նա նախ շեշտեց, որ անանունությունը պաշտպանության կարևորագույն միջոց է: Վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ անանուն են դիմում: «Դա պաշտպանության կարևորագույն միջոցն է: Հակառակ դեպքում մենք ուղղակի չենք ունենա ազդարարումներ: Դրա վերացումը միանշանակ կբերի այդ ինստիտուտի իմաստազրկմանը»,-ասաց Թումանյանցը:

Ապա փոխնախարարը ներկայացրեց վիճակագրություն: 2019 թվականին Գլխավոր դատախազությունում ստացվել է 188 ազդարարում, որոնք բոլորը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերի, դրանցից 153-ը եղել են անանուն, 97-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 91-ով մերժվել է վարույթի հարուցումը, հարուցված ազդարարման վարույթներից 21-ով վարույթը կարճվել է, 59-ն ուղարկվել է օպերատիվ հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար, 17-ն ուղարկվել է՝ ըստ ենթակայության: 5 ազդարարման դեպքով հարուցվել են քրեական գործեր:

2020 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 140 ազդարարում, որոնք ևս եղել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին վերաբերող: 119-ը եղել է անանուն, 91-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 33-ով՝ մերժվել վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 24-ով վարույթը կարճվել է, 86-ն ուղարկվել է օպերատիվ հետախուզական մարմին՝ ստուգելու համար տվյալները, 15-ն ուղարկվել էր ըստ ենթակայության: Մեկ ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով