Արտաքին 4 տարի առաջ - 19:12 11-09-2022

ԱՄՆ-ը Շրի Լանկային կտրամադրի 60 մլն դոլարի օգնության փաթեթ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը կիրակի հայտարարել է Շրի Լանկային 60 մլն դոլարի չափով օգնության փաթեթ տրամադրելու մասին, տեղեկացրել է Reuters-ը։

Փաուերը տեղեկացրել է, որ կտրամադրվի 40 մլն դոլար պարարտանյութերի ներմուծման եւ 20 մլն դոլար հումանիտար կարիքների համար՝ երկրում խոր ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։
Փաուերը, որն այցով Շրի Լանկայում է, ավելացրել է. «Ես եկել եմ, որպեսզի տեղեկացնեմ, որ Միացյալ Նահանգներն աջակցում է ձեզ այս աննախադեպ ճգնաժամի ժամանակ»։

Երկրում 22 մլն մարդ առաջին անհրաժեշտության իրերի սուր անբավարարություն է զգում անցած տարվա վերջից, այն բանից հետո, երբ երկրում սպառվել էր արտարժույթը՝ անգամ ամենաանհրաժեշտ ներմուծումը ֆինանսավորելու համար։
Ապրիլի կեսին երկիրը 51 մլրդ դոլարի չափով արտաքին պարտքի դեֆոլտ է հայտարարել եւ բանակցություններ է վարում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հնարավոր ֆինանսական օգնության մասին։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Շրի Լանկան ներկայում բախվում է հիպերգնաճի, որի ընդհանուր մակարդակը կազմում է 60,8 տոկոս, մինչդեռ պարենային գնաճն անցած ամիս շատ ավելի բարձր էր՝ 90,9 տոկոս։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում