Ներքին 4 տարի առաջ - 19:24 10-09-2022

Պետք է պատրաստվել պատերազմի, նույնսիկ եթե ամեն օր երազում ես խաղաղության մասին․ Արթուր Ղազինյան

«Պետք է պատրաստվել պատերազմի, նույնսիկ եթե ամեն օր երազում ես խաղաղության մասին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավորր Արթուր Ղազինյանը։

«Բոլոր նորմալ պետությունները, ապրելով խաղաղ պայմաններում, ամեն օր պատրաստվում են պատերազմի, քանզի քաջ գիտակցում են, որ պատերազմն անխուսափելի է, եթե դրան պատրաստ չես:

Ոչ մի փաստաթուղթ, հայտարարություն, խաղաղության համաձայնագիր, թշնամու խոստում և երդում իրական խաղաղության երաշխիք չեն կարող լինել:

Խաղաղության միակ երաշխիքը պատերազմին պատրաստ լինելն է, պետությունն ու հայրենիքը պաշտպանելու կամքն ու ուժն է, որ ստիպում է հակառակորդին հրաժարվել պատերազմի գաղափարից:

Խաղաղության պետք է ձգտել, կարելի է խոսել խաղաղության մասին, բայց երբեք չպետք է դադարես պատրաստվել պատերազմի:

Հ.Գ. Պատերազմը միայն զենքն ու զինվորը չեն, ժամանակակից պատերազմները մղվում են բոլոր դաշտերում. տնտեսական, տեղեկատվական, դիվանագիտական, ժողովրդագրական, մշակութային ու ինքնության . . ․»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով