Ներքին 4 տարի առաջ - 18:17 10-09-2022

Թշնամու լեզուն գիտենալն անհրաժեշտություն է․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թշնամու լեզուն սովորելու նպատակահարմարության մասին մեզանում տարածված մտքային կաղապարը և դրանից բխող կառուցակարգային գործողությունները պահանջում են լրջագույն քննություն, այլ ոչ թե «պետք է իմանալ թշնամու լեզուն» փաստացի կենացի անխոհեմ համակարգայնացում։

Այո՛, թշնամու լեզուն գիտենալն անհրաժեշտություն է այդ թշնամու դեմ մասնագիտորեն աշխատող կառույցների, խմբերի կամ անձանց պարագայում՝ գիտահետազոտական, քարոզչական, բանակային և անվտանգային մարմիններ և այլն, սակայն համատարած ուսուցման միջոցով թշնամու լեզվի հանրայնացումը կարող է հղի լինել մարտահրավերներով և վտանգներով։

Հանրահայտ է, որ բոլոր լուրջ պետությունները իրենց պետական լեզվի հանրայնացումն այլ երկրներում դիտարկում են սեփական առնվազն մշակութային, իսկ հաճախ նաև քարոզչական և նույնիսկ քաղաքական ազդեցության տարածման կամ, այլ խոսքերով, փափուկ ուժի կիրարկման կարևոր գործիք։

Ըստ այդմ, շատ պարզ լեզվով ասած՝ թշնամու լեզու գիտենալն անհրաժեշտ է այդ թշնամու դեմ համակարգային կերպող աշխատողների համար, սակայն խստորեն հակացուցված է թշնամական քարոզչության կամ այլ ներազդեցության համար խոցելի թիրախային լայն խմբերի համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան