Ներքին 4 տարի առաջ - 16:20 10-09-2022

Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է Արցախի իր գործընկերոջը մասնագիտական տոնի առթիվ


ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության իր գործընկերոջը մասնագիտական տոնի առթիվ:

Շնորհավորական ուղերձը տարածել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը.
«Հարգելի՛ պարոն Գրիգորյան,
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արցախի Հանրապետության հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմին` մասնագիտական տոնի առթիվ:

Կարևոր ու առանցքային է Հարկադիր կատարման ծառայության դերն ու նշանակությունը իրավունքի գերակայության հաստատման, դատական ակտերի կատարման օրինականության ապահովման, քաղաքացու օրինական շահերի պաշտպանության գործում: Արցախի Հանրապետության համար այսօր կարևոր է պետական համակարգի կայուն գործունեության ապահովումն ու ինստիտուցիոնալ շարունակական զարգացումը։

Համոզված եմ, որ Ձեր նվիրումի և սրտացավ աշխատանքի շնորհիվ նպաստելու եք Ծառայության զարգացմանն ու առաջընթացին՝ հաղթահարելով դժվարություններն ու խնդիրները։ Պատրաստակամ ենք՝ առավել խորացնելու հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումների իրագործման ուղղությամբ մեր երկու կառույցների միջև փոխգործակցությունը։

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ և բարի ծառայություն` հանուն Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»