Ներքին 4 տարի առաջ - 14:42 10-09-2022

Վթարի ենթարկված 34-ամյա մոտոցիկլավարը մահացել է

Օգոստոսի 30-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 34-ամյա մոտոցիկլավարը մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Օգոստոսի 30-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Նորաշեն-Դվին ճանապարհին իրար էին բախվել մոտոցիկլ և անհայտ մակնիշի ավտոմեքենա. 34-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Պարզվել էր, որ մոտոցիկլին բախվել էր «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենա: Բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի 61-ամյա վարորդը ներկայացել էր ոստիկանություն:

Սեպտեմբերի 9-ին 34-ամյա Արմեն Գևորգյանը հիվանդանոցում մահացել է:

Քննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում