Ներքին 4 տարի առաջ - 13:19 10-09-2022

153 երաժշտական գործիք՝ համայնքային արտադպրոցական հաստատություններին. բյուջեից 70մլն դրամ է հատկացվել

17 անուն 153 երաժշտական գործիք՝ համայնքային արտադպրոցական հաստատություններին: 2022 թ. համայնքային բյուջեից շուրջ 70 մլն դրամ է հատկացվել: Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունները սպասված գույքը հանձնում են մշակութային օջախներին: Երաժշտական ու արվեստի դպրոցների մանկավարժների ու սաների հետ միասին հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Ներկայացնելով ծրագրի ընթացքը՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը նշել է, որ համայնքը նախանշում է ավելացնել այդ նպատակին ուղղված միջոցները՝ բյուջեն հասցնելով շուրջ 100 մլն դրամի:

Արտադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության ապահովմանն ուղղված այս ծրագիրն ունի նաև սոցիալական կարևոր բաղադրիչ. երբեմն՝ բազմաթիվ օժտված երեխաներ գեղարվեստական կրթության համակարգից դուրս են մնում` երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար բավարար միջոցներ չունենալու պատճառով:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնվող ծրագրերի շնորհիվ մշակութային օջախների տաղանդաշատ սաները, ստանալով լիարժեք կրթություն, հայաստանյան ու միջազգային մրցույթներում և փառատոներում կշարունակեն բարձր պահել մեր երկրի ու քաղաքամայր Երևանի պատիվը:
Երաժշտական նոր գործիքների տրամադրման ծրագրում ընդգրկված են համայնքային բոլոր՝ 24 երաժշտական և արվեստի դպրոցները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»