Ներքին 4 տարի առաջ - 21:32 09-09-2022

Ոչ մի պատարագի ժամանակ պետք չէ համերգ կազմակերպել. Շիրակի թեմի հոգևոր առաջնորդը վրդովված է

Հայաստանում սեպտեմբերի 10-ին կազմակերպվելու է տեխնոերաժշտության փառատոն, որին ներկա կլինենհայտնիդիջեյներ, երաժիշտներ։ Բանն այն է, որ Sensor Festival -2022 անունը կրող փառատոնը կազմակերպվելու է Օրգով և Տեղեր գյուղերի մոտ՝ Պարիս Հերունու աստղադիտարանի գիտական տարածքում, որտեղ և աստղադիտակից քիչ հեռու Տեղերի եկեղեցին է։ Օրգով և Տեղեր գյուղերի բնակիչները 2 օր առաջ բողոքի էին դուրս եկել՝ պահանջելով չեղարկել այդ փառատոնի անցկացումը, քանի որ իրենք տեսել են այլասերության բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ եկեղեցում։ Փառատոնի մասնակիցների տոմսերի վրա նշված է 18+: Բանն այն է, որ ռոք համերգը համընկնելու է սեպտեմբերի 11-ի Խաչվերացի տոնին և սեպտեմբերի 12-ի մեռելոցին։

Այս թեմայի շուրջ Օragir.news-ը զրուցեց Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսիսկոպոս Աջապահյանի հետ, ով մեզ հետ զրույցում վրդովված ասաց. «Ես դեռ չեմ խոսել Արագածոտնի թեմի առաջնորդարանի հետ, երբ խոսեմ իրենց հետ, նոր կկարողանամ հստակ որևէ բան ասել։ Բայց միայն մի բան կարող եմ ասել, որ երբե՛ք , ոչ մի օր, ոչ մի կիրակի, ոչ մի տոնին, ոչ մի եկեղեցական պատարագի ժամանակ, ինչ ուզում է լինի, չպետք է կազմակերպել, դա ի՞նչ բան է»։

Փաստորեն, Օրգով և Տեղեր գյուղերի բնակիչների համար եկեղեցական այդ կարևոր տոնն այս տարի լինելու է բազմազան՝ իրենց կամքին հակառակ։

Հիշեցնենք, որ թեմային անդրադարձել էր նաև Արագածոտնի մարզի Տեղերի հովվության հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանը հարցազրույցներից մեկում ահազանգել էր, որ լուրջ անհանգստություն կա թե՛ գյուղում, թե՛ առաջնորդարանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար