Ներքին 4 տարի առաջ - 15:08 09-09-2022

Նախորդ տարվա հուլիսի համեմատ Հայաստանում աշխատողների թիվն աճել է 4.7%-ով. Բաբկեն Թունյան

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թ. հուլիսին Հայաստանում աշխատողների թիվը կազմել է 683152 մարդ, որից 202987-ը՝ պետական հատվածում, 480165-ը՝ ոչ պետական:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։

«Նախորդ տարվա հուլիսի համեմատ աշխատողների թվաքանակն աճել է 30.7 հազար մարդով կամ 4.7%-ով:
Նախաճգնաժամային 2019 թ. հուլիսի համեմատ աշխատողների թիվն աճել է ավելի քան 80 հազարով կամ 13.3%-ով:
Աշխատողների թվի աճը նախորդ տարվա համեմատ գրանցվել է բացառապես մասնավոր հատվածի հաշվին (7% աճ): Պետական հատվածի աշխատողների թիվը նվազել է 0.2%-ով:
Ըստ ոլորտների՝ տոկոսային առումով ամենաբարձր աճը գրանցվել է ՏՏ ոլորտում՝ 43.8%: Ոլորտի աշխատողների թիվը 20.7 հազարից մոտեցել է 30 հազարի:
683152 հոգուց մեծ մասը զբաղված է մանրամեծածախ առևտրի (122252 մարդ), կրթության (111088 մարդ), մշակող արդյունաբերության (79379 մարդ), առողջապահության և սոցապ սպասարկման (48996 մարդ) ոլորտներում:
Պետական կառավարման ոլորտում աշխատողների թիվը այս տարվա հուլիսին կազմել է 34311 մարդ, որը նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից ցածր է 4.8%-ով»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»