Ներքին 4 տարի առաջ - 18:08 08-09-2022

ՀՀ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Օհան Դուրյանի հիշատակին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 8-ին Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի հիշատակին և մասնակցել նրա 100-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, Օհան Դուրյանի հարազատների և ընկերների հետ ծաղիկներ է խոնարհել մաեստորյի շիրիմին:

«Ուզում եմ բոլորիս շնորհավորել այսօրվա կապակցությամբ, քանի որ նշում ենք Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը: Ես այն բախտավորներից մեկն եմ, ով հնարավորություն և պատիվ է ունեցել 1993 թվականից ճանաչել մաեստրոյին, շփվել նրա հետ, -ասել է նախագահը: -Նա իր կյանքում երբևիցե չդավաճանեց այն սկզբունքներին, որոնցով ապրել էր: Այդ սկզբունքների պատճառով նա շատ է տուժել՝ սկզբում Խորհրդային Հայաստանում, երբ ստիպված էր ուղղակի լքել իր հայրենիքը, հետո մեր անկախ Հայաստանում:

Սակայն կարծում եմ՝ այսօր ամենակարևորն այն է, որ մենք հնարավորություն ունենք պետական մակարդակով նշել մաեստրոյի 100-ամյակը: Նա ուղղակի չէր հանդուրժում կեղծիքը հատկապես մասնագիտական շրջանակում: Ովքեր աշխատել են մաեստրոյի հետ, գիտեն թե ինչպիսին էր նա իր գործում»,- իր խոսքում նշել է ՀՀ նախագահը:

Վահագն Խաչատուրյանը կիսվել է իր հիշողություններով և պատմել որոշ դրվագներ մաեստրո Դուրյանի մասին.

«Լինում էին դեպքեր, երբ տարբեր նվագախմբերի հետ խնդիրներ էին առաջանում: Փորձում էինք հասկանալ՝ ինչ է պատճառը և պարզվում էր, որ ընդամենը մաեստրոն շատ խստապահանջ մարդ էր: Այն ինչին ինքը տիրապետում էր փորձում էր հնարավորինս փոխանցել երաժիշտներին: Արդյունքում՝ ամբողջ նվագախումբը շնորհակալ էր, քանի որ նա իր աշխատանքով հասել էր երաժիշտների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը: Այսօր մենք զգում ենք նրա պակասը»:

Վահագն Խաչատուրյանը խոսքն ուղղելով Օհան Դուրյանի այրուն և մտերիմ ընկերոջը ասել է.

«Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ՝ տիկին Ալիս, ինչպես նաև մաեստրոյի սիրելի ընկերոջը՝ Վահանին: Դուք ամեն գնով վառ եք պահում մաեստրոյի հիշատակը, և ամեն ինչ փորձել եք անել այնպես, ինչպես մաեստրոն կաներ, ոչ մի մանրուք ձեզ համար մանրուք չի եղել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով