Ներքին 4 տարի առաջ - 14:27 08-09-2022

«Լավ է, որ Փաշինյանն անձամբ լսեց ինքնորոշման կարեւորության մասին»․ Ռուբեն Վարդանյան


Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկի ֆորումում Ռուսաստանի նախագահի ելույթի այն հատվածը, որտեղ Վլադիմիր Պուտինը խոսում է ազգերի ինքնորոշման մասին և գրել․

«Այն, ինչ ասել է Պուտինը, շատ կարեւոր է Արցախի համար: Միջազգային իրավունքում ազգերի ինքնորոշման իրավունքն առանցքային նորմ է, որի շուրջ էլ պետք է կառուցվի Արցախի հարցով ողջ հայկական դիվանագիտությունը:

Ակնհայտ է, որ Արցախի ինքնորոշումը 1991 թվականին իրականացվել է միջազգային իրավունքի հիման վրա եւ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների պահպանմամբ։ Եվ այստեղ որեւէ հակասություն չկա տարածքային ամբողջականության սկզբունքի հետ։ Այդ մասին փաստել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Կոսովոյի գործով 2010թ. խորհրդատվական եզրակացության մեջ։

Արցախի պարագայում ինքնորոշման իրավունքն Արցախի ժողովրդի ապրելու իրավունքն է, քանի որ այլընտրանքը էթնիկ զտումն է, եւ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցներով այդ մասին բացահայտ սպառնալիքներ են հնչում:

Ցավոք, Հայաստանի իշխանությունները շարունակում են դիվանագիտական գործընթացում մոռացության մատնել ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքի գերակայությունը եւ շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ լսեց դրա կարեւորության մասին։

Արցախում բնակվող ժողովրդի՝ սեփական որոշմամբ իրենց կյանքը շարունակելու անքակտելի իրավունքը երբեք չի կարող վիճարկվել», - գրել է Ռուբեն Վարդանյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան