Արտաքին 4 տարի առաջ - 11:40 08-09-2022

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 606 քաղաքական գործչի դեմ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ իշխանության 606 ներկայացուցչի դեմ։

Այս մասին նա ասել է իր թելեգրամյան ալիքում հրապարակված ուղերձում։

«Այսօր Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդը կարևոր որոշում է ընդունել. պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի իշխող վերնախավին պատկանող 606 ֆիզիկական անձի դեմ։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի 28 անդամի, Դաշնային խորհրդի 154 անդամի, Ռուսաստանի Պետդումայի 424 պատգամավորի դեմ»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև հավելել է, որ տվյալ անձնաց նկատմամբ արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք իրավական, դիվանագիտական ու քաղաքական միջոցներ, սակայն չի մանրամասնել՝ ինչ միջոցների մասին է խոսքը։ Նա նաև չի հրապարակել այն անձանց ցանկը, որոնց դեմ պատճամիջոցներ են սահմանվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի