Ներքին 4 տարի առաջ - 22:00 07-09-2022

ԱԻՆ աշխատողի օրվա առթիվ Արարատի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա առթիվ Արարատի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Գազի պայթյունի հետևանքով տուժածների դուրսբերումը շենքից» թեմայով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, միջոցառումներն անցկացվել են Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցում, Արարատ խոշորացված համայնքի Երասխ բնակավայրի միջնակարգ դպրոցում, Արտաշատ խոշորացված համայնքի թիվ 3 հիմնական դպրոցում և Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ բնակավայրի մանկապարտեզում:

«Ներգրավված էին վերոնշյալ համայնքների հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները, մասնակցում էին նաև Արարատի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Ղուկասյանը, Արարատի փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և Մասիսի համայնքապետի պաշտոնակատար Նորայր Հակոբյանը:

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել մասնակից և արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ինչպես նաև կատարելագործել գործնական հմտությունները, ծառայությունների փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում և սերտ համագործակցության ամրապնդումը ՏԻՄ-երի և մասնավոր կառույցների հետ:

Միջոցառման ավարտին Արարատի ՄՓՎ պետ Ա. Ղուկասյանը ամփոփելով շնորհակալություն է հայտնել ուսումնավարժության մասնակիցներին, համագործակցող մարմիններին նման միջոցառումներին միշտ արձագանքելու համար: Նա նաև ընդգծել է մանկապարտեզ-դպրոց-համայնքապետարան-ԱԻՆ մարզային կառույցի արդյունավետ փոխհամագործակցությունը և շնորհավորել բոլորին ԱԻՆ աշխատողի օրվա առթիվ»,- ասվում է հաորդագրոթւյան մեջ:

Ըստ աղբյուրի՝ շնորհակալական խոսքով հանդես են եկել նաև Արարատ, Մասիս, Վեդի և Արտաշատ խոշորացված համայնքների ղեկավարները, ևս կարևորել են մանկապարտեզ-դպրոց-համայնքապետարան-ԱԻՆ մարզային կառույցի համագործակցությունը: Նրանք ուսումնավարժության մասնակից մի շարք հրշեջ-փրկարարների հանձնել են պարգևներ՝ շնորհակալագրեր և պատվոգրեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան