Սպորտ 4 տարի առաջ - 02:00 07-09-2022

Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն հաղթեց «Յուվենտուսին», գործող չեմպիոնը շանս չտվեց մրցակցին, այլ արդյունքներ

Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլը։

Խաղային առաջին օրը կայացել են 8 հանդիպումներ։

Նախ, Զագրեբի «Դինամոն» անակընկալ հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ՝ 1։0։ Հանդիպման միակ գոլը խփել է Միսլավ Օրսիչը։

Դորտմունդի «Բորուսիան» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Կոպենհագենի» դարպասը. «մեղուների» գոլերը խփել են Մարկո Ռոյսը, Ռաֆայել Գերերոն և Ջուդ Բելինգեմը։

Խաղային օրվա կենտրոնական դիմակայությունը կայացել է Փարիզում. ՊՍԺ-ն 2։1 հաշվով հաղթել է «Յուվենտուսին»։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն, հյուրերի միակ գոլը խփել է Ուեսթոն Մկքենին։

Հանդիպման տեսությունը.



Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գործող չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով վստահորեն հաղթել է «Սելթիկին». արքայական ակումբի կազմում գոլով աչքի են ընկել Վինիսիուսը, Լուկա Մոդրիչը և Էդեն Ազարը։

Հանդիպման տեսությունը.



«Մանչեսթեր Սիթին» 4։0 հաշվով է հաղթել «Սևիլյային»։ «Քաղաքայինների» կազմում դուբլի հեղինակ է դարձել Էրլինգ Հալանդը, մեկական անգամ էլ գոլով աչքի են ընկել Ֆիլ Ֆոդենը և Ռուբեն Դիաշը։

Մյուս խաղերի արդյունքները.

«Բենֆիկա» - «Մաքքաբի» Հ.՝ 2։0
«Լայպցիգ» - «Շախտյոր» Դ.՝ 1։4
«Զալցբուրգ» - «Միլան»՝ 1։1

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով