Ներքին 4 տարի առաջ - 23:43 06-09-2022

76 տոկոսը դեմ է 24 մլն-ով բանակից ազատվելու նախագծին

Ինչպես հայտնի է, Պաշտպանության նախարարությունը շրջանառության էր դրել օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ, որով առաջարկվում է ժամկետային ծառայության ենթակա քաղաքացիներին վճարել 24 մլն դրամ և 2 տարվա փոխարեն բանակում ծառայել 4,5 ամիս, այսինքն՝ միայն ուսումնական փուլ անցնել ու զորացրվել։ Այս նախագիծը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ «e- draft»-ում շրջանառության մեջ է դրվել օգոստոսի 24-ին և այնտեղ կմնա մինչև սեպտեմբերի 9-ը։ Այս պահին նախագծին կողմ է քվեարկել ընդամենը 45 քաղաքացի, այսինքն՝ քվեարկածների 24 տոկոսը, իսկ դեմ՝ 140 քաղաքացի՝ 76 տոկոսը։ Ի դեպ, նույն կայքում նախագծի վերաբերյալ «առաջարկությունների» բաժնում մեկնաբանություն է գրել 24 քաղաքացի, որոնցից և որևէ մեկը դրական չի արտահայտվել նախագծի վերաբերյալ, և չի նշել, որ ինքը կողմ է դրան, իսկ դիտարկումները շատ տարբեր են՝ սկսած բանակը քանդելու վերաբերյալ դիտարկումներից, մինչև սոցիալական անարդարության խնդիր։ Որոշ քաղաքացիներ էլ գրել են, թե գումարն է շատ մեզ, պետք է 50 տոկոսով կրճատել, որ կարողանան վճարել։

Հիշեցնենք նաև, որ երեկ հասարակական և քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը կոչ էր արել այն մարդկանց, որոնք դեմ են այս նախագծին, մտնել կայք և իրենց վերաբերմունքը արտահայտել.

«Ներկայումս Արդարադատության նախարարության կայքի վրա հանրային քննարկման է դրված այդ նախագիծը, այն շարունակվելու է ևս մի քանի օր։ Արձագանքները մեծամասամբ բացասական են, սակայն ակնհայտ անբավարար։ Եթե դուք դեմ եք այս նախագծին, խնդրում եմ մի քանի րոպե ժամանակ հատկացնենք, մտնեք կից հղումով, և քվեարկեք նրա դեմ։ Եթե ավել ժամանակ ունեք, կարող եք նաև ձեր մեկնաբանությունը թողնել։ Ձեզանից յուրաքանչյուրից է կախված մեր բոլորի անվտանգությունը և արդարությունը, ուստի խնդրում եմ այդ մի քանի րոպե ժամանակը չափսոսել։ Կանխավ շնորհակալ եմ»,-գրել էր Չալաբյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»