Ներքին 4 տարի առաջ - 19:25 06-09-2022

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Վլադիվոստոկ` մասնակցելու Արևելյան տնտեսական ֆորումին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Վլադիվոստոկ: Կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և պաշտոնատար այլ անձինք:

Կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում