Ներքին 4 տարի առաջ - 19:12 05-09-2022

Գնել Սանոսյանը և Արևելյան Ատրպատականի նահանգապետը կարևորել են հայ-իրանական հարաբերությունների խորացումը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։

Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ Արևելյան Ատրպատականը մեծ ներուժ ունի, որը պետք է օգտագործել ամբողջությամբ։ «Հայաստանի մի շարք մարզեր և Իրանի նահանգները հաջողությամբ համագործակցում են։ Աշխարհագրական առումով շատ կարևորում ենք Արևելյան Ատրպատականի նահանգի դերը հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից։ Մեր բարեկամական հարաբերություններն արագ տեմպով զարգանում են, էլ ավելի խորացնելու մեծ պոտենցիալ կա և մեր առջև խնդիր է դրված մեծացնելու հայ-իրանական առևտրաշրջանառությունը։ Այդ նպատակով մենք բարեկարգում ենք մեր ենթակառուցվածքները՝ հեշտացնելու համար կապը բարեկամական Իրանի հետ»,- ընդգծել է նախարարը։

ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր հերթին կարևորել առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Աբեդին Խորրամին ընդգծել է, որ իրենք Հայաստանը դիտարկում են դեպի ԵԱՏՄ շուկա դուրս գալու դարպաս և վստահ են, որ առաջիկայում ականատես կլինեն այդ ուղղությամբ հարաբերությունների զարգացման։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ենթակառուցվածքների, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի վերաբերյալ հարցեր։ Կարևորվել է Սյունիքի մարզի հետ առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջև դեռևս 2000թ․-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Նման համագործակցություն առկա է նաև Արմավիրի մարզի հետ։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով