Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:12 03-09-2022

Փաստորեն քննչական մարմիններում ապագա գեներալներ են աճում․ Հակոբյանը՝ Հարությունյանին ու Արզումանյանին առաջադրված մեղադրանքների մասին

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը գեներալներ Միքայել Արզումանյանին և Ջալալ Հարությունյանին շատ լավ սպաներ է համարում, որոնք իրենց առջև դրված մարտական և ծառայողական առաջադրանքները մշտապես կատարել են։

Oragir.news-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են նրանք վերաբերվել իրենց առջև դրված մարտական և ծառայողական խնդիրների կատարմանը, Մովսես Հակոբյանը, ով եղել է Պաշտպանության բանակի հրամանատար, իսկ Միքայել Արզումանյանն ու Ջալալ Հարությունյանը իր ենթականերն են եղել, պատասխանեց․ « Վճռականություն՝ խնդրի կատարման համար»։

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատարներ Միքայել Արզումանյանին ու Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջդրվել, որ նրանք, ենթադրաբար, պատերազմի ժամանակ իրենց պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսևորել, սխալ հրամաններ են տվել և այլն, ինչը ծանր հետևանքների է հանգեցրել։

Մովսես Հակոբյանին հարցրինք՝ կարո՞ղ էին նրանք նման կերպ իրենց դրսևորել․

« Չեմ կարող ասել։ Բոլոր դեպքերում մի բան է գոհացնում, որ քննչական մարմիններում ապագա գեներալներ են աճում, որոնք զինվորական գործին լավ գնահատական տվողներ են, հետագայում այդ մարդիկ կարող են բանակ ղեկավարել, կարելի է նրանց բանակի ռեզերվում ընդգրել, որ նշանակվեն գեներալի պաշտոնում։ Ուզում եմ ասել՝ ո՞վ է գնահատական տվողը։ Այդ գնահատականը տվողը կարող է լինել իրենց վերադասը, թե նրանք տված խնդիրը կատարե՞լ են, թե՞ չեն կատարել։ Ես ինձ այդպիսի իրավունք չեմ վերապահի, որ մարդկանց որոշումները գնահատեմ, դրա գնահատականը կարող է տալ միմիայն իրենց վերադասը՝ Օնիկ Գասպարյանը, Նիկոլ Փաշինյանը»,- պատասխանեց գեներալ Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք