Ներքին 4 տարի առաջ - 11:47 03-09-2022

Կոտայքի մարզում Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե գովազդային վահանակին, կա 5 վիրավոր. shamshyan.com


Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Ա. Խուդինյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհի բաժանարար մասում և բախվել երկաթե գովազդային վահանակին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Խուդինյանը, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 19-ամյա Ս. Խուդինյանը, 18-ամյա Կ. Խուդինյանը, 23-ամյա Գ. Հակոբյանն ու Լոռու մարզի բնակիչ՝ 64-ամյա Ս. Անդրեասյանը մարմնական վնասցածքներով տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում