Ներքին 4 տարի առաջ - 19:27 02-09-2022

Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ

2022 թվականի օգոստոսի 28-31 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Այցի շրջանակներում «Ռուսատոմի» ղեկավար կազմի հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Օգոստոսի 30-ին պատվիրակությունն այցելել է Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ: Պատվիրակության կազմում էին նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ու վերջինիս տեղակալ Մովսես Վարդանյանը։ Այցը կայացել է «Ռուսատոմ Էներջի Պրոջեքս» ԲԸ-ի աջակցությամբ:

Կուրսկի ԱԷԿ-2-ի տեխնիկական շրջայցի նպատակն էր ծանոթանալ ԱԷԿ-ի կառուցման ռուսական առաջատար տեխնոլոգիաներին և ՋՋԷՌ-ՕԻՏ տեխնիկական լուծումներին:

Պատվիրակությանը դիմավորել է Կուրսկի ԱԷԿ-ի տնօրեն Ալեքսանդր Ուվակինը։ Ողջունելով հայաստանյան գործընկերներին՝ նա նշել է.

«Կուրսկ ԱԷԿ-2-ում ՋՋԷՌ-ՕԻՏ էներգաբլոկների կառուցումը ռազմավարական նշանակություն ունի միջուկային արդյունաբերության համար։ Յուրաքանչյուր նոր էներգաբլոկի հզորությունը գերազանցում է նոր շահագործման հանձնված ցանկացած էներգաբլոկի հզորությանը Ռուսաստանում և կազմում է 1255 ՄՎտ։ Կուրսկի ԱԷԿ-2-ի գործարկումը թույլ կտա ապահովել Կենտրոնական դաշնային շրջանի էներգետիկ անվտանգությունը, ավելի քան 39 միլիոն մարդկանց»:

Հայկական պատվիրակության ղեկավար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել «Ռոսատոմ» ՊԿ ներկայացուցիչներին կառուցվող Կուրսկի ԱԷԿ-2-ի հարթակ այցելելու հնարավորության համար։

«Հայաստանի համար, որն ատոմային էներգետիկան համարում է էներգետիկայի բնագավառի զարգացման առաջնահերթություններից, շատ կարևոր է ծանոթանալ ժամանակակից տեխնոլոգիաներին և լուծումներին, և մենք շնորհակալ ենք, որ ատոմային էներգետիկայի ոլորտում առաջատար «Ռոսատոմ»-ը մեզ համար իրականացրեց շրջայց, որի ընթացքում մենք ծանոթացանք այնպիսի նախագծի կառուցողական և հայեցակարգային լուծումներին, ինչպիսինն է ՋՋԷՌ-ՕԻՏ նախագիծը»,- ասել է նախարար Սանոսյանը:

Պատվիրակության անդամներն ուսումնասիրել են Կուրսկի ԱԷԿ-2-ի շինհրապարակը, այցելել են ռեակտորային մասնաշենք, տուրբինային մասնաշենք, դիտել են հովացման աշտարակները, այցելել երկաթե մետաղական բլոկների պատրաստման արտադրամաս և Կուրսկ ԱԷԿ-2 դիտահրապարակ:

Կուրսկի ԱԷԿ-2-ի 1-ին և 2-րդ էներգաբլոկների կառուցումը իրականացվում է «Ատոմային էլեկտրակայանների ռեֆերենտային էներգաբլոկներ նախագծում և կառուցում» «Ռուսաստանի Դաշնությունում մինչև 2024 թվականը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տեխնիկային, գիտական հետազոտությունների, տեխնոլոգիաների զարգացում» Համապարփակ ծրագրի Դաշնային նախագծի շրջանակներում:

ՋՋԷՌ-ՕԻՏ-ը 3+ սերնդի ջրաջրային օպտիմիզացված ինֆորմատիզացված տիպային էներգետիկական ռեակտոր է, յուրաքանչյուր էներգաբլոկ նախատեսված է 60 տարվա շահագործման ժամկետով (մինչև 100 տարի շահագործման ժամկետի երկարաձգմամբ):

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»