Ներքին 4 տարի առաջ - 17:41 02-09-2022

ՀՊՏՀ-ում պրոֆեսորի աշխատավարձը սեպտեմբերի 1-ից կկազմի 530.000 ՀՀ դրամ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2022 թ. սեպտեմբերի 1-ից բարձրացրել է ակադեմիական կազմի աշխատավարձերը: Հայտնում են համալսարանի լրատվության բաժնից, պրոֆեսորների աշխատավարձը 1 դրույքով ծանրաբեռնվածության դեպքում այսուհետ կկազմի 530.000 ՀՀ դրամ (բարձրացումը՝ 24%), դոցենտներինը՝ 420.000 ՀՀ դրամ (բարձրացումը՝ 14%), իսկ ավագ դասախոսներինը և դասախոսներինը՝ համապատասխանաբար 380.000 և 350.000 ՀՀ դրամ:

Նշվում է, որ պրոֆեսորների և դոցենտների աշխատավարձի էական բարձրացումը թույլ կտա մի կողմից ներգրավել լավագույն կադրերին, մյուս կողմից՝ երիտասարդ սերնդի համար կստեղծի գիտությամբ և հետազոտությամբ զբաղվելու էական խթաններ: Նույն նպատակի իրացման համար Տնտեսագիտականն իր դասախոսներին հնարավորություն է ընձեռում ամսական մինչև 250.000 ՀՀ դրամի չափով հավելյալ վարձատրություն ունենալու՝ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական թիմերում ներգրավվելու և ՀՀ պետական կառավարման տարբեր մարմինների կարիքների բավարարման նպատակով հետազոտություններ իրականացնելու դեպքում։

Հարկ է նշել, որ Տնտեսագիտականը բարձրացրել է նաև վարչական աշխատողների աշխատավարձը՝ միջինում 5%-ով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»