Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:10 01-09-2022

Կրթությունը ամենաուժեղ զենքն է․ Տիգրան Արզաքանցյան

«Ուժը հայրենյանց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով հանդես է եկել Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձով։ Նա որոշ խորհուրդներ է տվել երիտասարդ սերունդին։

«Այսօր սեպտեմբերի մեկն է՝ աշնան առաջին օրը, գիտելիքների օրը։ Շնորհավորում ենք բոլորիս, մանավանդ մեր փոքրիկներին, որոնք առաջին անգամ ոտք են դնում դպրոցի շեմում։ Ցանկանում ենք բոլորին՝ լավ ուսումնական տարի լինի, բոլոր երեխաները լավ գիտելիքներ ձեռք բերեն այդ ժամանակաընթացքում, որովհետև կրթությունը, գիտությունը այսօր մանավանդ, այս ծանր դարաշրջանում, որ մեր երկիրն է ապրում, ամենաուժեղ զենքն է, որ մենք պետք է լինենք կրթված ու պատրաստ ամեն ինչով, մեր ազգը աչքի է ընկնում բոլոր երկրներում, մանավանդ Սփյուռքում, որ ունենք կրթված, զարգացած, լավ հայրենակիցներ, դա ամենամեծ, խոշոր զենքն է, որ այսօր մենք կարող ենք օգտագործել մեր հայրենիքը այս ծանր ճգնաժամից հանելու համար»,- նշել է Արզաքանցյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում