Ներքին 4 տարի առաջ - 18:35 01-09-2022

Նա «նահանջ» հրաման տվող մարդ չէ․ Ջալավյանը՝ Քյոխը՝ Միքայել Արզումանյանի մասին

Ինչպես գրում է MediaHub.am-ը, այսօր մամուլը գրեց, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել հայտնի հրամանատար Կարեն Ջալավյանի՝ Քյոխի ցուցմունքի հիման վրա։ Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է վերջինիս հետ։

- Պարոն Ջալավյան, իրականությանը համապատասխանում են լուրերը, որ Դուք հարցաքննվել եք Միքայել Արզումանյանի գործով։

- Ո՛չ։

- Չե՞ք էլ ծանուցվել։

- Ո՛չ։

- Մամուլը գրում է, որ Արզումանյանին նոր առաջադրված մեղադրանքի հիմքը Ձեր ցուցմունքն է։

- Ով գրել է, սո՛ւտ է գրել։

-Դուք որևէ առնչություն չունե՞ք։

- Չէ՛, չէ։

- Իսկ դուք ինչպե՞ս կգնահատեք այս ամենը, արդյո՞ք «նահանջ» հրաման տվող էր Միքայել Արզումանյանը։

- Ի՞նչ նահանջի մասին է խոսքը։

- ՔԿ հաղորդագրության մասին է խոսքը, համաձայն որի՝ Արզումանյանը «Արեգա» բարձունքը և մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման է տվել։

- Իր մեղադրականում «Արեգայի» մասին խոսք չկա։ Ես չգիտեմ, տեղյակ չեմ, ծանոթ չեմ ՔԿ հաղորդագրությանը։

- Բայց կարո՞ղ էր նա «նահանջ» հրաման տալ։

- Չէ, ինքը նահանջ հրաման տվող մարդ չի։

- Իսկ, ըստ Ձեզ, սա քաղաքական որևէ ենթատեքստ ունի՞։

- Այս հեռախոսս լսում են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան