Ներքին 4 տարի առաջ - 18:06 31-08-2022

Մինչ այս պահը հայտնի չէ, թե ԿԳՄՍ նախարարը որ ուսումնական հաստատություն կայցելի

«Այս պահի դրությամբ նման պաշտոնական հայտարարություն չկա, եթե վերջնական որոշում լինի, մենք պաշտոնական հայտարարություն կտարածենք»,- այս մասին Oragir.news-ին ասացին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԿԳՄՍ նախարարն ու նախարարության մյուս պաշտոնյաները վաղը՝ սեպտեմբերի 1-ին, կայցելել դպրոցներ՝ շնորհավորելու աշակերներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ։

Նշենք, որ նախկինում նոր ուսումնական տարվա կապակցությամբ դպրոցներ էին այցելում ԿԳՄՍ նախարարները, գործող կառավարության անդամները, ԱԺ նախագահն ու պատգամավորները։ Կազմակերպվում էին միջոցառումներ, սակայն հիմա կարծես թե արարողակարգեր են փոխվել, և ներկա իշխանությունները «հավես» չունեն զբաղվել կրթության ոլորտով։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը 2022-2023 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն անցկացվելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը:

Մինչդեռ այդ միջոցառումները նախկինում անց էին կացվում մինչ ուսումնական տարվա մեկնարկը։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող