Ներքին 4 տարի առաջ - 16:59 31-08-2022

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կմասնակցի ԵՀԽ 11-րդ համագումարին

Սույն թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը Գերմանիայի Դաշնության Կառլսռուե քաղաքում տեղի կունենա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 11-րդ գագաթնաժողովը՝ «Քրիստոսի սերն է առաջնորդում աշխարհը» խորագրով։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի մամլո դիվանը։

Յոթ տարին մեկ գումարվող գագաթնաժողովը համավարակի սահմանափակումներից հետո միատեղել է աշխարհի տարբեր ծագերից քրիստոնեական ավելի քան 300 եկեղեցիների ներկայացուցիչների։
Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու տնօրինությամբ գագաթնաժողովին իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պատվիրակությունը հետևյալ կազմով՝ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյան (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ), Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան (Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ), Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան (Մեծ Բրիտանիայի և Հս․ Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ), Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյան (Մասյացոտնի թեմի առաջնորդ), Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյան (Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ), Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն), Բարեշնորհ Սահակ սարկավագ Սուքիասյան (Ֆրանսիայի Հայոց թեմ), երեցկին Արփի Քուզույան (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ), դր․ Դիաննա Ծաղիկյան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին), տիկ․ Էրիկա Արաևնա (Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմ), տիկ․ Մանյա Քեշիշյան (Կանադայի Հայոց թեմ):

Մայր Աթոռի պատվիրակները նաև իրենց գործուն մասնակցությունը կբերեն ԵՀԽ անցնող աշխատանքների ամփոփմանն ու գալիք ծրագրերի պատրաստությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»