Արտաքին 4 տարի առաջ - 14:54 31-08-2022

Գերմանիան հայտնել Է, որ արդեն 686 միլիոն եվրոյի ռազմական ապրանքներ Է մատակարարել Ուկրաինային

Գերմանիայի կառավարությունը հասցրել Է հավանություն տալ ընթացիկ տարում գրեթե 5,1 միլիարդ եվրո ընդհանուր գումարի ռազմական ապրանքների մատակարարումներին, ընդ որում Ուկրաինան արդեն ստացել Է մոտավորապես 686 միլիոն եվրոյի նման արտադրանք:

Այդ մասին ասված Է սպառազինությունների արտահանման վերաբերյալ զեկույցում, որն օգոստոսի 31-ին ներկայացրել Է Գերմանիայի Էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության գործերի նախարարությունը: Ուկրաինիան դարձել Է գերմանական զենքի կարեւորագույն ստացողն այսպես կոչված «երրորդ երկրների»՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ չմտնող եւ դաշինքի գործընկեր չհանդիսացող պետությունների թվում:

Վերջիններն են համարվում Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Շվեյցարիան: Ընթացիկ տարում Ուկրաինային Է բաժին ընկնում Գերմանիայից «երրորդ երկրներ» ռազմական ապրանքների արտահանման 56 տոկոսը: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում Գերմանիան արտահանել Է 2,9 միլիարդ եվրո ընդհանուր գումարի սպառազնություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով