Արտաքին 4 տարի առաջ - 09:30 31-08-2022

ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեն հրապարակել է իր եզրակացությունները Ադրբեջանի 13-14-րդ զեկույցի վերաբերյալ

2022թ․ օգոստոսի 30-ին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն (CERD) հրապարակել է Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները։

Հիշեցնենք, որ ս․թ․ օգոստոսի 15-ին և 16-ին Ադրբեջանը ներկայացրել է Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին իր զեկույցը։

Կոմիտեն առանձին ուշադրություն է դարձրել Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ խտրականության, ատելության դրսևորումների քննարկմանը՝ հնչեցնելով իրավապաշտպան հասարակական կազմակեպությունների կողմից ներկայացված զեկույցներում տեղ գտած խախտումների մասին տեղեկությունները։

Ավելին` թեև Ադրբեջանը պետք է զեկուցեր 2016 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար, Կոմիտեն հատուկ հարցադրումներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքների խախտումների մասին, հատկապես՝ 2020թ․ պատերազմի ժամանակ և դրանից հետո։

Հիշեցնենք, որ ԻՊԱՍ-ը իր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ այլընտրանքային զեկույց է ներկայացրել Կոմիտե, ինչպես նաև քննարկել է իրավիճակը Կոմիտեի անդամների հետ ս․թ․ օգոստոսի 8-ին Ժնևում տեղի ունեցած հանդիպմանը։ Մասնավորապես ներկայացվել է 2016 թվականից մինչ օրս Ադրբեջանի իշխանության կողմից որպես պետական քաղաքականություն առաջ տարվող և հովանավորվող հայատյացությունը, ատելության խոսքը, ազգային ատելության հողի վրա կատարված խոշտանգումները, սպանությունները, մշակութային ժառանգության ոչնչացումը և մարդու իրավունքների այլ խախտումները, ինչպես նաև 2022թ․ թվականին Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից կատարված խախտումները։

ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի զեկույցը կարող եք տեսնել այստեղ։

Հայաստանյան կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին ներկայացված զեկույցն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան