Ներքին 4 տարի առաջ - 18:16 30-08-2022

Ուզում եմ՝ գլխավոր դատախազը ծանոթանա այս ընտանիքներից յուրաքանչյուրի պատմությանը․ Էդգար Ղազարյան

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։

«Ուզում եմ՝ գլխավոր դատախազը նայի այս մարդկանց աչքերի մեջ, ծանոթանա այս ընտանիքներից յուրաքանչյուրի պատմությանը և միայն դրանից հետո որոշի այս պաշտոնից հետո բարձրագույն դատական խորհուրդի նախագահի պաշտոնն է իր համար ստեղծելու կյանքի հարմարավետություն, որևէ այլ պաշտոն կամ նյութ են իր համար ստեղծելու բարեկացություն, թե հոգու գանգստությունը, որ ինքն իբրև դատախազ, իբրև արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, պարզապես գործել է իր պաշտոնական պարտականություններին համահունչ։

Ես ուզում եմ իմանալ՝ նա ինչ իրավական գնահատական է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին, ով պաշտոնը ստանձնելու հաջորդ օրվանից հայտարարել է, որ ինքն իրավունք չունի բանակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից, այդ բանակցությունները չվարելու պատճառով տարել է այդ ժողովրդին պատերազմի, բայց իրեն իրավունք է վերապահել ստորագրել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությունը»,-այս մասին Գլխավոր դատախազության դիմաց ակցիայի ժամանակ ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական և հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով