Մամուլ 4 տարի առաջ - 08:27 30-08-2022

Արցախի անկախության տարեդարձը՝ կրկին առանց ՀՀ իշխանական էլիտայի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության 31-րդ տարեդարձն այս տարի էլ կնշվի առանց ՀՀ իշխանական էլիտայի։ Վարչապետը պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ ոտք չի դրել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կամ ՔՊ-ական պատգամավորները կմեկնե՞ն Արցախ․ հարցրինք ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանին։
«Պարոն Սիմոնյանն ԱՀ ԱԺ նախագահից սեպտեմբերի 2-ին Արցախում գտնվելու հրավեր չի ստացել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե նա այդ օրը կլինի Արցախում, ինչպես նաեւ կլինեն այնտեղ պատգամավորներ, թե ոչ՝ կհայտնենք մի փոքր ուշ»։ Սակայն, մեր տեղեկություններով, ո՛չ կառավարությունից, ո՛չ խորհրդարանից որեւէ մեկն Արցախ չի մեկնի։ Չնայած դեռ մեկուկես ամիս առաջ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրել էր Արցախ՝ անկախության 31-րդ տարեդարձը նշելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին