Ներքին 4 տարի առաջ - 19:35 29-08-2022

Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղում

Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։

«Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղին ամբողջությամբ ասֆալտապատված է։ Այն գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր ճանապարհն էր գործում։ Այս պահին ռուս խաղաղապահները տեղակայված են այնտեղ և վերահսկողություն են իրականացնում. ճանապարհն արդեն գործում է»,–ասաց Պետրոսյանը։ Նրա խոսքով` ճանապարհը սպասարկվելու է համապատասխան մասնագետների կողմից և, անկախ եղանակային պայմաններից, երթևեկության առումով որևէ խնդիր չպետք է լինի։ Պետրոսյանը նշեց, որ Աղավնոյի, Սուսի և Բերձորի բոլոր բնակիչներն այս պահին տարհանված են` նրանց մեծ մասը վերաբնակեցվել է ՀՀ–ում, իսկ մի մասն էլ Արցախում է վերահաստատվել։

Պետրոսյանի խոսքով` իրենք հոգում են նրանց ծախսերը, որոնք հաստատվել են արցախյան հյուրանոցներում, իսկ բնակարանային կոմիտեն ժամանակավոր կացարանով է ապահովում նրանց, մինչև հիմնական կացարան կտրամադրեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում