Ներքին 4 տարի առաջ - 19:07 29-08-2022

Ատրակցիոնների վիճակը նորմալ է, բայց վարչապետի ասածը մեզ համար հանձնարարական է․ Մարտին Ասլանյան

«Բացօթյա տարածքում գտնվող բոլոր ատրակցիոնները անցնում են փորձաքննություն ապրիլ ամսին, իսկ առևտրի կենտրոններում և նմանատիպ փակ տարածքներում գտնվող կարուսելները, համաձայն օրենքի, հաջորդ փորձաքննությանն են ենթարկվում վերջին ստուգումից մեկ տարի անց»,- այս մասին Oragir․news-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատրիայի պետ Մարտին Ասլանյանը։

Այն հարցին՝ ինչն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստերից մեկի ժամանակ արած հայտարարության պատճառը, թե առաջիկա ժամանակում ինչ-որ X պահի, մի աղետ լինելու է, որովհետև վիզուալ կարուսելների 70 տոկոսն աղետի նախանշան է, Ասլանյանն ասաց․ «Վարչապետի ասածը մեզ համար հանձնարարական է ևս մեկ անգամ զգոն լինելու, որ նմանատիպ խնդիրների առաջ չկանգնենք։ Վարչապետը մտահոգված է և նման դեպքերը կանխելու համար է այդպես ասել»։

Ասլանյանի փոխանցմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կա գրանցված ՀՀ-ում գտնվող 212 ատրակցիոն, որից 134-ը գտնվում են Երևան քաղաքում, 78-ը՝ մարզերում։

«Մարզերում մինչ այսօր փորձաքննություն են անցել և դրական եզրակացություն են ստացել թվով 50 ատրակցիոն, իսկ Երևան քաղաքում՝ 89։ Այս պահին փորձաքննության շրջանակներում են Գյումրիում, Սևան քաղաքում գտնվող թվով 3 ատրակցիոններ, որոնց արդյունքների մասին դեռ եզրակացություն չկա։ Ընդհանուր առմամբ՝ 139 ատրակցիոն ստացել է դրական եզրակացություն, իսկ մնացած մասը, համաձայն տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի, յուրաքանչյուր արտադրական վտանգի օբեկտ՝ այդ թվում ատրակցիոնները, տարեկան առնվազն պետք է ենթարկվեն փորձաքննության մեկ անգամ և փորձաքննության դրական եզրակացության ստանալուց հետո նոր շահագործվեն»։

Նա հայտնեց, որ այս պահին ատրակցիոնների մի մասը դեռ ուժի մեջ են, և դրանց ստուգման ժամկետը լրանում է սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան