Ներքին 4 տարի առաջ - 14:58 29-08-2022

Եղեգնաձում բացահայտվել է արգելված եղանակով ձկնորսության դեպք

Օգոստոսի 28-ին, երեկոյան ժամը 7-ին, ստուգայց-շրջագայություն կատարելիս Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Շատին գյուղի Վանքի ձոր կոչվող տարածքով հոսող Եղեգիս գետից էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու փաստ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Երկու հոգի էին, որոնցից մեկը՝ Շատին գյուղի 39-ամյա բնակիչ, մյուսը՝ Գյումրիի 28-ամյա բնակիչ:

Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 17 ձուկ, էլեկտրական մեկ մարտկոց, ձկնորսական երկու ցանց և էլեկտրական հոսանքի փոխակերպիչ:

Տղամարդիկ հայտնել են, որ ձկները իրենք են որսացել էլեկտրահարման եղանակով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան