Ներքին 4 տարի առաջ - 14:24 29-08-2022

Արցախում հայտնաբերվել է տարբեր տեսակի ու տրամաչափի 218 ռազմամթերք

Օգոստոսի 22-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1932 զանգ, որից 1812-ը ճանաչողական բնույթի: Մեծաքանակ զանգերի պատճառը օգոստոսի 25-ին մայրաքաղաքի «Պլատոչնի» տեղանքում բռնկված հրդեհի և ուղեկցող պայթյունների հետ է կապված:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից՝ նախորդ շաբաթվա համեմատ կտրուկ աճել է հրդեհների քանակը, որը պայմանավորված է ջերմաստիճանի բարձրացմամբ և դրան զուգահեռ՝ քաղաքացիների անուշադրության հետևանքով: Շաբաթվա ընթացքում Հանրապետությունում հրդեհի 58 դեպք է գրանցվել, հիմնականում չոր խոտածածկույթներում և ենթատարածքներում: Հրշեջ փրկարարները ժամանակին իրականացրել են շիջման և մարման աշխատանքներ, նվազագույնի հացրել նյութական և գույքային կորուստները:

Շաբաթվա արտակարգ դեպքը գրանցվել է օգոստոսի 25-ին՝ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի 20 հասցեում, որտեղ տեղակայված են եղել մի քանի արտադրական ընկերություններ, այդ թվում՝ թթվածնային սարքավորումների արտադրամաս:

Առաջացած հրդեհին անմիջապես հաջորդել է պայթյուններ, ինչը մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծել: ՆԳՆ ծառայողների շնորհիվ հնարավոր է եղել կանխել վտանգը:
Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարները, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն ու սակրավորները՝ ղեկավար կազմի ցուցումներով ու գործուն մասնակցությամբ, իրականացրել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները և լիքվիդացրել կրակը:
Կենցաղային բնույթի 11 պատահարներից 9–ի դեպքում փրկարարները բացել են փակված դռան 8 և 1 վերելակի բացում: ԱԻ ծառայողների օգնությամբ առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացի տեղափոխվել են բժշկական հաստատություններ:

Սակրավորական խմբերը Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել հետախուզական աշխատանքներ՝ չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման ուղղությամբ:
Յոթ օրվա ընթացքում մայրաքաղաքի հարակից տարածքներից և շրջաններից հայտնաբերվել է տարբեր տեսակի ու տրամաչափի 218 ռազմամթերք:

Փրկարարի առաքելության հիմքում սերն ու հոգատարությունն են՝ մեկտեղված պատասխանատվության բարձր գիտակցման հետ։ Աշխատանքին անմնացորդ նվիրումն ու քաղաքացիների հանդեպ սրտացավությունն ավելի է ամրապնդում ծառայության հանդեպ մեր հայրենակիցների հարգանքն ու վստահությունը:
Հետադարձ կապ՝ -911:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ