Ներքին 4 տարի առաջ - 12:37 29-08-2022

Միջադեպ սրճարանում․ Հակոբ Արշակյանին հրապարակային նսեմացրել են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները հանգիստ զբոսնելու խնդրի առաջ են կանգնած։

Լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են այն միջադեպերին, որում հայտնվում են իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները։ Այս առումով Ալեն Սիմոնյանը առաջամարտիկ է, նրա՝ Կասկադի սրճարաններ այցելությունները առանց միջադեպերի չեն ավարտվում։ Ընդ որում՝ իշխանության ներկայացուցիչներին «ջերմ ընդունելության» արժանացնողները հաճախ ամենահասարակ, շարքային քաղաքացիներն են, որոնց համար անընդունելի է ՔՊ-ի գործելաոճը։

Սակայն միայն Նիկոլ Փաշինյանը եւ Ալեն Սիմոնյանը չեն, որ արժանանում են «սյունյաց ողջույնների»։

Oragir.news-ի տեղեկություններով, վերջերս ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին եւս «ջերմ ընդունելության» են արժանացրել սրճարաններից մեկում։ Նա մոտեցել է, որ ողջունի իր վաղեմի ծանոթներին, որոնց մեջ եղել են նաեւ հիմնականում գործարարներ, սակայն վերջիններս հրաժարվել ձեռքով բարեւել Արշակյանին։

ԱԺ փոխխոսնակը զարմացել է, ապա պատասխան պահանջել։ Սեղանակիցներն այնպիսի մեղադրանքներ են հնչեցրել Արշակյանի քաղաքական թիմի հասցեին, բացատրել իրենց ժեստի պատճառը, որ վերջինս ստիպված է եղել լուռ հեռանալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով