Ներքին 4 տարի առաջ - 21:58 27-08-2022

Որոշ սեփականատերեր դրամական աջակցության շահառու չհանդիսացող տեղահանվածներից պահանջել են ազատել բնակարանը

Պատերազմի հետևանքով բնակտարածք կորցրած և տեղահանված այն քաղաքացիները, որոնք ապահովվել են պետական ծրագրով վերանորոգված բնակարաններով, չեն օգտվելու բնակարանային կարիքի ժամանակավոր ապահովման նպատակով հատկացվող 40 հազար դրամ աջակցությունից, որի պատճառով որոշ սեփականատերեր նրանցից պահանջել են ազատել բնակարանները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Գալստյանը:

«Եղել են դեպքեր, երբ տեղահանված քաղաքացիներից սեփականատերերը պահանջել են ազատել պետության կողմից վերանորոգված բնակարանը, քանի որ նրանք 40 հազար դրամի չափով աջակցության ծրագրի շահառու չեն: Ստացվում է, որ տեղահանված բնակիչը զրկվում է և աջակցությունից է, և այն բնակարանից, որը պետության կողմից նրա համար վերանորոգվել է: Այդ խնդրին բախված անձինք կարող են դիմել ԱՀ դատախազություն»,- ասել է Ա. Գալստյանը՝ հավելելով, որ ներկայում դատախազական ստուգումներ են իրականացվում պետական միջոցներով վերանորոգված բնակարանների ամբողջական ցանկը պարզելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան