Ներքին 4 տարի առաջ - 19:50 27-08-2022

Սպասելի է, որ 2022-ին Հայաստանի արտաքին պարտքը կհատի 10 մլրդ դոլարի շեմը․ Նաիրի Հոխիկյան

«1991-ի անկախությունից հետո Հայաստանի արտաքին պարտքը ավելացել է հարաբերական տատանումներով։ Եղել են տարիներ, երբ նույնիսկ նվազել է, բայց միջին հաշվով ավելացել է մոտ 200 մլն դոլարով»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։

«2018-ին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո մեր երկրի արտաքին պարտքը ավելանում է սրընթաց կերպով’ տարեկան նվազագույնը 800 մլն դոլարով։

Սպասելի է, որ 2022-ին Հայաստանի արտաքին պարտքը կհատի 10 մլրդ դոլարի շեմը, հիմա մոտ 9.8 մլրդ է։

1991-2018 թվականներին’ 27 տարվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքը հասել է մոտ 6.5 մլրդ դոլարի, իսկ միայն վերջին 4 տարվա ընթացքում’ 2018-2022թթ ընթացքում ավելացել 3.2 մլրդ դոլարով։

Հիմա ՀՀ յուրաքանչյուր բնակչի ուսերին կա մոտ 3400 դոլարի պարտք։ Նիկոլը իր թիմով վաղը կփախչի, բայց պարտքը կմնա մեզնից ամեն մեկի, այդ թվում այսօրվա նիկոլապաշտների ուսերին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան