Ներքին 4 տարի առաջ - 19:23 27-08-2022

Սկսվելու է բանավոր համաձայնություններով Հայաստանից տարածքներ զիջելու նոր գործընթաց․ Գագիկ Համբարյան

«Կարծում եմ՝ բրյուսելյան հանդիպումներից հետո Պուտինի միջնորդությամբ Ալիև-Փաշինյան հանդիպումը ամեն դեպքում կկայանա։ Չեմ կարծում, որ Ադրբեջանի բռնապետը կամ Հայաստանի կապիտուլիանտ վարչապետը կհանդգնեն հաշվի չառնել Ռուսաստանի դիրքրոշումը»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Առհասարակ, նման հանդիպումներում տեղի է ունենում տեղեկատվության փոխանցում, բրյուսելայն հանդիպումների մանրամասները կողմերը փոխանցում են Պուտինին, իսկ Պուտինի միջնորդությամբ հանդիպումների մանրամասները զեկուցում են Բրյուսել՝ Շառլ Միշելին»։

Անդրադառնալով այդ հանդիպումներից սպասելիքներին՝ Համբարյանը նշեց, որ որևէ լավ բան չի կարելի ակնկալել։

«Մենք հիմա ականատես ենք լինլու մեկ այլ արհավիրքրի, եթե ինչու մինչև հիմա «Նիկոլ Արցախատուն» տարածքներ էր նվիրում Ալիևին և դա արդարացնում էր կապիտուլիացիոն ակտի կետերով, ապա հիմա Ադրբեջանին էքստերն կարգով է նվիրելու այն ամենը, ինչ Ալիևի իշխանությունը ցանկանում է ստանալ Հայաստանից, ընդ որում՝ այդ ամենն արվելու է՝ ըստ բանավոր համաձայնությունների, որովհետև հիմա փաստաթուղթ չկա, ըստ որի՝ Հայաստանից կարող է որևէ բան նվիրել Ադրբեջանին։ Հետևաբար, հիմա ավելի այլանդակ գործընթացների ենք առնչվելու, երբ Տիգրանաշենը կամ Տավուշի մարզի գյուղերը նվիրելու է թուրքերին ու դա անելու է դեմագոգիայի միջոցով՝ հասարակության տգերտ մասին համոզելով, որ այդ հողերը վաղուց ծախված էին»։

Նա նաև ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի դրությամբ, երբ ստորագրվեց կապիտուլիացիոն ակտը, հայկական կողմը փաստացի պատերազմի արդյունքում կորցրել էր 2,5 հազար քառակուսի կիլոմետր տարածք։

«Պատերազմից հետո հողատու Նիկոլը Ադրբեջանին Արցախից հանձնել է ևս 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ առանց մեկ կրակոցի։ Միաժամանակ, անցած 1,5 տարվա ընթացքում նաև Հայաստանից են տարածքներ նվիրվել Ադրբեջանին։ Ընդ որում՝ բոլոր տարածքները հանձնվել են բանավոր համաձայնությանբ, առանց այդ բանավոր համաձայնության Ադրբեջանը նման բան չէր կարող անել։ Հիմա այս գործընթացը շարունակվելու է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»