Ներքին 4 տարի առաջ - 11:00 27-08-2022

Պարեկները դեպքի վայրում բռնել են «Օdsis» սուպերմարկետի մոտ տեղադրված վճարային տերմինալը թալանողին

Այսօր` օգոստոսի 27-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական անգամ հանցանքի վայրում բռնել են գողին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Գոռ Վահրամյանը, Լևոն Բաղդասարյանն ու Վահրամ Նավոյանը ծառայություն կատարելիս տեղեկություններ են ստանում, որ Օրբելի Եղբայրների 67/2 հասցեի մոտ փորձում են գողանալ վճարային տերմինալը։
Պարեկները օպերատիվորեն ժամանում են նշված վայր, ու նրանց տեսնելով՝ մի քաղաքացի տերմինալի մոտից դիմում է փախուստի։
Պարեկները սկզբում ավտոմեքենայով, հետո վազելով հետապնդում են փախնողին, ով մտնում է բնակելի շենքերի տարածք՝ մտածելով, որ չի բռնվի։
Սակայն պարեկները կարողանում են նրան բռնել ու տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ահազանգով դեպքի վայր են ժամանում պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանն ու նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հովհաննես Մանուկյանը։
Դեպքի վայր են ժամանում նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ավետիս Պողոսյանի գլխավորությամբ։ Վերջինս և պարեկները սահմանազատում են տարածքը, իսկ այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արման Լալայանի գլխավորությամբ, ում կողմից վարույթ է նախաձեռնվել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կասկածյակը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 25-ամյա Է. Մ-ն է։
Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ նա միայնակ չի եղել։
Գողը կամ գողերը կոտրել են «Odsis» սուպերմարկետի մուտքի մոտ տեղադրված վճարային տերմինալի կողպեքներից մեկը, վնասել որոշ հատված, սակայն գործն ավարտին չեն հասցրել, քանի որ պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում հանցագործությունն անավարտ է մնացել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով