Ներքին 4 տարի առաջ - 19:23 26-08-2022

Բացառում ենք համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ․ Մեսրոպ Առաքելյան

«Մեր՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին 6 համայնքներում։ Քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի ինչքան հնարավոր է, քաղաքացիների վստահությունը վայելենք։ Այս պահին չենք քննարկում հետընտրական համագործակցության ֆորմատներ, սակայն մի բան պարզ է, որ որևիցե ձևաչափով բացառում ենք համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Դա ոչ թե ինքնանպատակ է, այլ եթե մենք որևիցե տարբերակով գոհ լինեինք իրենց կառավարումից, ընտրություններին առնվազն չէինք մասնակցի»,- այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի «Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցել է 15 համայնքներում և որևիցե տեղ «Քաղաքացիական պայմանագրի» հետ չեն համագործակցել։

«Այլ ուժերի հետ համագործակցելը նույնպես ինքնանպատակ չէ։ Ընտրություններին մասնակցելու մեր խնդիրը միտված է համայնքներում կյանքի որակը էապես փոխելուն, և եթե կլինեն համագործակցության այնպիսի ֆորմատներ, որոնց հիմքում ընկած կլինի համատեղ նպատակներ իրականացնելը, կհամագործակցենք։ Եթե ընտրություններից հետո անհրաժեշտություն կլինի, որ համայնքային իշխանությունը ձևավորվի մի քանի ուժերի միջոցով, նման քննարկումները և որոշումները կկայացնենք ընտրություններից հետո»,- եզրափակեց Առաքելյանը։

Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցում է հետևյալ համայնքերում՝

• Ալավերդի համայնք, ցուցակը գլխավորում է Արկադի Թամազյանը,
• Չարենցավան, ցուցակը գլխավորում է Անահիտ Խեչոյանը,
• Թալին, ցուցակը գլխավորում է Դավիթ Մանուկյանը,
• Սիսիան, ցուցակը գլխավորում է Արա Զաքարյանը,
• Գյուլագարակ, ցուցակը գլխավորում է Վրույր Այվազյանը,
• Լոռի Բերդ, ցուցակը գլխավորում է Կարլեն Վերմիշյանը։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով