Ներքին 4 տարի առաջ - 16:21 26-08-2022

Զբոսաշրջության ոլորտում նոր նախագիծ՝ ուղղված սպառողների և բիզնես իրավունքների պաշտպանությանը

Զբոսաշրջության ոլորտի օրենսդրական փոփոխության փաթեթը շուտով շրջանառության մեջ է դրվելու։ Հասկանալու համար, թե ի՞նչ փոփոխություններ կան նախորդի և ներկայի միջև, ո՞րն է տարբերությունը, Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցեց տուրիզմի ոլորտի փորձագետ Մեխակ Ապրեսյանի հետ, ով մասնակցել է նախագծի մշակման աշխատանքներին՝ ասաց.

«Նախագիծն արդեն իսկ ուղղված է այսօրվա մարտահրավերների, համապատասխան այսօրվա համաշխարհային զարգացումներին, համապատասխան կարգավորմանը։ Հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները և զարգացումները, համընթաց պետք է քայլենք դրանց և իրականացնենք ինստիտուցիոնալ բարեփոխումներ ոլորտում և՛ կառավարման համակարգի, և՛ ոլորտում գործունեության տարբեր տեսակների նկատմամբ պայմաններ ու պահանջներ սահմանելու և գործարար ներդրումային միջավայրի բարելավման համար է արվել փոփոխությունը, ուղղված մրցակցային միջավայրին, սպառողի իրավունքների պաշտպանությանն է և այլն։ Զբոսաշրջաին որակի կայուն ապահովման համար է նախագծում արված փոփոխությունները։ Այս նախագիծը նման նպատակներ է հետապնդում, նախատեսվում է մի շարք գործունեության տեսակներ սահմանել որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակներ, դրանով իսկ սահմանել որակական չափանիշներն ու պայմանների իրականացման նկատմամբ և հետևողականորեն իրականացնել դրանց իրականացումը։ Սա և՛ սպառողների իրավունքների, և՛ բիզնեսի իրավունքների պաշտպանությանն ուղղված նախագիծ է և մրցակցային միջավայրի բարելավման նպատակ ու գործիքներ է պարունակում»։

Ապրեսյանի խոսքով, օրենքի մշակման նախապատմությունը բավականին երկար գործընթաց է, դա նոր չէ, այն մշակվել, շրջանառվել ու նորից քննարկումներ եղել են , հետո արդեն նոր իրողությունների պայմաններում նորից քննարկվել են և լրամշակվել ու դրվել է հանրային քննարկման, որը շուտով արդեն շրջանառության մեջ կդրվի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի