Ներքին 4 տարի առաջ - 21:02 25-08-2022

Այդ չորս լումայի պատճառով դուք դժգոհ եք կառավարությունից. Կարեն Հեքիմյան

«Մեծ հաշվով, բանակից ազատվելու համար առաջարկվում է վճարել 24 մլն դրամ: Փորձենք հասկանալ հայրենի կառավարության տրամաբանությունը և հաշվենք այնպես, ինչպես կհաշվեր, օրինակ՝ Քերոբյան Վահանը»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը։

«Եվ այսպես, տղաները բանակ են զորակոչվում 18 տարեկանում կամ 216 ամսականում (18*12=216): Ստացվում է, որ բանակից ազատվելու գումարն ամսական կտրվածքով կազմում է 111 111 ՀՀ դրամ (24 000 000:216=111 111):

Միջինում ամիսն ունի 30 օր, հետևաբար՝ բանակից ազատվելու գումարն օրական կտրվածքով կազմում է 3704 ՀՀ դրամ (111 111:30=3704):

Օրն ունի 24 ժամ, հետևաբար՝ բանակից ազատվելու գումարը ժամային կտրվածքով կազմում է 154 ՀՀ դրամ (3704:24=154): Սակայն, սա էլ դեռ վերջը չէ:

Մեկ ժամում կա 60 րոպե և, ըստ այդմ, բանակից ազատվելու գումարը րոպեական կտրվածքով կազմում է 2.6 ՀՀ դրամ (154:60=2.6):

Մեկ րոպեում կա 60 վայրկյան, հետևաբար՝ բանակից ազատվելու գումարը վայրկյանական կտրվածքով կազմում է 0.04 ՀՀ դրամ (2.6:60=0.04) կամ ընդամենը 4 լումա:

Այսինքն, եթե ձեր ընտանիքում տղա ծնվեց, ապա 1 վայրկյանում 4 ՀՀ լումա խնայելու դեպքում, դուք հնարավորություն կունենաք 18 տարեկանում տղային փաստացի ազատել հայկական բանակում ծառայելուց:

Պատկերացնու՞մ եք՝ վայրկյանում ընդամենը 4 լումա: Եվ այդ 4 լումայի պատճառով դուք դեռ դժգոհ եք հայրենի կառավարությունի՞ց: Ամոթ ձեզ:

ՀԳ. Եթե ՀՀ կառավարությունից առաջադրանք ստանամ, ապա լրիվ անվճար կհաշվարկեմ, թե որքան գումար պետք է խնայել 1 ակնթարթում հայկական բանակում ծառայությունից փաստացի ազատվելու համար»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով