Ներքին 4 տարի առաջ - 20:35 25-08-2022

65-ամյա վարորդը Honda Elison-ով բախվել է շինության պատին և մահացել. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 65-ամյա Գառնիկ Թ-ն ի վարած Honda Elison մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61.5 կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել շինության պատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները ղեկին հայտնաբերել են Գառնիկ Թ-ի դին։

Քննիչի որոշմամբ` նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով