Ներքին 4 տարի առաջ - 16:17 25-08-2022

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվել է ընդհանուր առմամբ 46 կոթող

Ավարտվել է մոնումենտալ արվեստի հուշարձանների տարհանումը Բերձոր, Աղանո և Ներքին Սուս համայնքներից:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ ընդհանուր առմամբ երեք բնակավայրերից դուրս է բերվել մոտ 46 մոնումենտալ արվեստի հուշարձան, ինչպես նաև Բերձորի քաղաքային գրադարանի գրքային ֆոնդը, որոնք տեղափոխվել են նախատեսված վայր:


«Տարհանվել են խաչքարեր, հուշարձաններ, հուշաքարեր, որոնք նվիրված են ազգային հերոսներին, Հայոց ցեղասպանությանը, հիշարժան տարբեր իրադարձությունների»,-մանրամասնեց փոխնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ իրենց տեղերում մնալու դեպքում այդ հուշարձաններն ադրբեջանցիների կողմից կենթարկվեին վանդալիզմի:


«Տեղափոխված կոթողների տեղակայման ուղղությամբ այժմ մի քանի տարբերակներ ենք քննարկում: Համապատասխան առաջարկներ են ներկայացրել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը, Արցախի պետական համալսարանը, անհատներ: Մասնավորապես՝ ՀԱԵ Արցախի թեմի կողմից առաջարկվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի տարածքում համապատասխան պուրակ ստեղծել, որտեղ կտեղադրվեն տարհանված խաչքարերն ու հուշակոթողները: Ներքին Սուսի Հերոսների պուրակի հովանավորն էլ ցանկություն է հայտնել, որպեսզի այն վերականգնվի Ստեփանակերտում կամ Մարտակերտում»,-հավելեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ բոլոր տարբերակները կքննարկվեն սեղմ ժամկետներում և խնդրին լուծում կտրվի:
Տարհանված կոթողների թվում առանձնակի արժեք է ներկայացնում նաև Աղավնոյի Սուրբ Նահատակաց եկեղեցուց տեղափոխված խաչքարը, որը թվագրվում է 11-12-րդ դարերով:
Փոխնախարարի խոսքով՝ խաչքարը կտրամադրվի Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան