Ներքին 4 տարի առաջ - 22:40 23-08-2022

Ուժեղացված ծառայության արդյունքում Երևանում հայտնաբերվել է երթեւեկության կանոնների խախտման 230 դեպք

Անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի ծառայողները մայրաքաղաքում պարբերաբար անցկացնում են ուժեղացված ծառայություն։ Հերթականը օգոստոսի 19-ի երեկոյան էր։

Ոստկանությունից տեղեկացնում են, որ պարեկների շարային ստուգատեսին վերջին ցուցումները տվեցին պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մաթեւոսյանն ու Երեւանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, ինչից հետո ոստիկանները դուրս եկան ծառայության։ Արդյունքում՝ մի քանի ժամում պարեկները հայտնաբերեցին ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 230 դեպք։ Բոլոր դեպքերում կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

7 վարորդ մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, 19-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, 29 տրանսպորտային միջոց չէր անցել տեխնիկական զննություն, 13-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի էր, 2 մեքենայի դիմապակին մգեցված էր։

Պարեկների հատուկ ուշադրության կենտրոնում էին ոչ սահմանված մասերում փողոցը հատող հետիոտները։ Հայտնաբերվեց նման 21 քաղաքացի. նրանց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Ինչպես ուժեղացված, այնպես էլ ամենօրյա ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերում եւ վարչական պատասխանատվության են ենթարկում ծխախոտային արտադրատեսակներ օգտագործելու կանոնները խախտող անձանց։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեցին հասարակական վայրում ծխախոտային արտադրատեսակ օգտագործող՝ 3, եւ վարելու ժամանակ ծխախոտային արտադրատեսակ օգտագործող 12 վարորդ։ Բացի այդ, հանցագործություններ կատարելու կասկածանքով տարածքային բաժիններ բերման ենթարկվեց 3 անձ։

Նմանատիպ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»