Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:25 23-08-2022

Ոչ մեկի ներկայությունը ինձ հետ պետք չէ՝ բացի լրատվամիջոցներից. Ղազարյանը գնում է Կառավարություն

«Ես հանդիպում եմ խնդրում մի վարչապետի հետ, որը մինչ վարչապետ ընտրվելը հանդիպում է ունեցել «Մարիոթ» հյուրանոցում՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, իր նախընտրած ձևաչափով, լրագրողների ներկայությամբ: Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ այդ ձևով վարչապետ դարձած մարդը այսքան մարդու լիազորությունը ունեցող մարդու հետ թող ինքն ասի իր նախընտրած վայրը, միակ պայմանը իմ՝ լրատվամիջոցների ներկայությունն է այդ հանդիպմանը, որպեսզի ցանկացած մարդ լսի և՛ ինձ, և՛ իրեն»:

Այս մասին Հանրապետության հրապարակում կազմակերպված Անկախության հանրահավաքի ժամանակ ասաց Էդգար Ղազարյանը:

«Ես կառավարությունում 1999-200 5թթ. աշխատել եմ Կառավարության աշխատակազմի առաջատար մասնագետից մինչև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետի տեղակալ, ես այդ շենքը անգիր գիտեմ: Կարող է վստահ լինել, որ իրեն չեմ ծեծի, ես անգամ ֆիզիկապես այդքան ուժեղ չեմ, որ ինձ վրա պատասխանատվություն վերցնեմ՝ ինչ-որ մեկի վրա հարձակվելու համար, բայց ամեն դեպքում, եթե վախենում է, մեր հեռավորությունը կարող է լինել 30 մետր, և այդ արանքում կարող են կանգնել ՊՊԾ բոլոր սպաները: Ինձ խոսք է պետք, ավելի մեծ ուժ, ավելի զորեղ զենք, քան պարզ, շիտակ խոսքն է, գոյություն չունի»,- ասաց նա:

Նա շեշտեց, որ գնում է Կառավարության շենք և ուղեկցորդների կարիք չունի. «Ոչ մեկի ներկայությունը ինձ հետ պետք չէ՝ բացի լրատվամիջոցներից»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»