Մամուլ 4 տարի առաջ - 08:41 23-08-2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթուցիկ նյութերի արտադրամաս է եղել. նոր վարկած. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի աղետից անցել է 9 օր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առեւտրի կենտրոնում պայթյունի գործով իրավապահները մի քանի կասկածներ ունեն: Վարկածներից մեկն այն է, որ միգուցե առեւտրի կենտրոնում ապօրինի արտադրամաս է եղել, որը առնչվել է ոչ միայն հրավառ նյութերի, այլ հենց պայթուցիկ նյութերի հետ: Նշենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակներում բազմաթիվ տնտեսվարողներ են հարցաքննվել որպես տուժող:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ այս օրերին քննվում է այն վարկածը, որ պայթած շենքի նկուղային հարկում եղել է հրավառ նյութերի պատրաստման արտադրամաս պայթուցիկ այլ նյութերի համակցմամբ, եւ իրավապահները ակտիվ քննում են այդ վարկածը: Ի դեպ, չի բացառվում, որ քրեական վարույթով անգամ հարցաքննված տնտեսվարողները նման տեղեկություն հայտնած լինեն իրավապահներին:
Տեղեկության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժին, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Փորձագետների մասնակցությամբ իրականացվում է դեպքի վայրի զննություն, քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»: Հավելենք, որ առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով կա 16 զոհ:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ