Ներքին 4 տարի առաջ - 20:38 22-08-2022

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է ծառայողների վերապատրաստման հարցեր

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՔՈԳՎ) պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն oգոստոսի 22-ին ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարածաշրջանային իրավական կցորդ Հեդեր Բերգեյին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության պետի հետաքննությունների գծով տեղակալ Ջեյմի Անդրելիին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության քրեական կեղծիքների գծով հետաքննիչ Տիգրան Պետրոսյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, կարևորելով ԱՄՆ իրավապահ ծառայությունների կողմից առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման և հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներում օպերատիվ և բազմակողմանի փոխհամագործակցությունը՝ Վարդան Վարդանյանը շնորհակալություն է հայտնեց վերջին շրջանում ցուցաբերած օժանդակության համար։ Նա նշել է նաև, որ Հայաստանի ոստիկանությունը մշտապես պատրաստ է հանցագործությունների դեմ պայքարում ակտիվ համագործակցության:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՔՈԳՎ ծառայողների վերապատրաստման և համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան