Ներքին 4 տարի առաջ - 18:51 22-08-2022

Տիգրան Սամվելյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կարգադրությամբ արտաքին գործերի նախարարության քարտուղարության խորհրդական Տիգրան Սամվելյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական էջից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը.

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության քարտուղարության խորհրդական Տիգրան ՍԱՄՎԵԼՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ (ծածկագիր՝ 01-9-Ղ1-1)՝ 3 տարի ժամկետով` գործուղման առաջին օր համարելով 2022 թվականի օգոստոսի 22-ը»,- ասվում է կարգադրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում