Ներքին 4 տարի առաջ - 17:45 21-08-2022

Կարևոր է՝ Էդգար Ղազարյանը որպես անձ է հանդես գալիս. սա համարենք նոր պրոցեսի սկիզբ․ քաղաքագետ

«Էդգար Ղազարյանի նախաձեռնությունը նոր փուլ կարող է բացել Հայաստանի քաղաքական մտածողության ու կազմակերպման տրամաբանության մեջ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Էդգար Ղազարյանի նախաձեռնությունը նոր փուլ կարող է բացել Հայաստանի քաղաքական մտածողության ու կազմակերպման տրամաբանության մեջ։ Ինչու։

2018-ի իշխանափոխությունը Հայաստանի քաղաքական համակարգի փլուզման ակտն էր։ Կուսակցությունները դարձել էին իշխանության ռեսուրսներին տիրանալու գործիքի, աշխատանքի տեղավորման բյուրոյի, տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորության, առանց հասարակությանը ներկայացնելու ապագայի նախագծեր, առանց համախմբելու դրա համար անհրաժեշտ ազգի ինտելեկտուալ պոտենցիալը։ Այսինքն, չդառնալով լայն հանրային-քաղաքական ինստիտուտներ, որտեղ կան որոշումներ կայացնելու հանրության համար լեգիտիմ ու վստահելի մեխանիզմներ։

Մինչ 2018-ը որոշակի դերակատարություն էին իրականացնում ՀԿ-ները, իրավապաշտպանները, որոնք վերջնականապես վարկաբեկվեցին, դառնալով գործող իշխանության ու նրա ետեւում կանգնած որոշ տրանսազգային կառույցների կամակատարը։

Հիմա նոր տրամաբանության վրա հիմնված հանրային-քաղաքական միավորումներ ստեղծելու ժամանակն է։ Հիմա ստվերում տարերային ձեւով նման նախաձեռնություններ են կազմակերպվում։ Սա պայթյունից առաջ առերեւույթ խաղաղ պոտենցիալի կուտակման փուլ է։

Կարեւոր է, որ Էդգար Ղազարյանը որպես անձ է հանդես գալիս, ու դիմում է հանրությանը։ Սա համարենք նոր պրոցեսի սկիզբ։

Հ.Գ. Ցավոք, օգոստոսի 23-ին մեկնում եմ երկրից եւ չեմ կարող միանալ նախաձեռնությանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով