Ներքին 4 տարի առաջ - 13:51 20-08-2022

Իսիկ Կուլում կանցկացվի ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական ֆորումը. բանախոսների շարքում է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը

Ղրղզստանի Հանրապետության Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Աթա քաղաքի «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 25-26-ը կանցկացվի ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական ֆորումը: Համաժողովին կմասնակցեն ավելի քան 200 պատվիրակներ՝ երիտասարդ ձեռներեցներ, պետական ծառայողներ, երիտասարդ ստեղծագործողներ ու դիվանագետներ, ուսանողներ Եվրասիական տնտեսական միության մասնակից և ԱՊՀ երկրներից։

Ֆորումի նպատակն է հետագայում զարգացնել համագործակցությունը անդամ պետությունների միջև և հանրահռչակել եվրասիական ինտեգրման գաղափարը։ Նպատակներից է նաև ընդլայնել երիտասարդների փոխգործակցությունը, ստեղծել նոր հնարավորություններ նախաձեռնությունների իրականացման, մատաղ սերնդի սոցիալական և մասնագիտական ինքնաիրացման համար:

Ակնկալվում է, որ ֆորումի առանցքային իրադարձությունը կլինի իրենց գործում պրոֆեսիոնալ երիտասարդների հանդիպումը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալների, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի և Գործադիր կոմիտեի նախագահ՝ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ։

Երիտասարդական ֆորումի բանախոսների թվում են Ղրղզստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարար Ազամատ Ժամանկուլովը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը, ռուս-ղրղզական զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահ Արտյոմ Նովիկովը, Բելառուսի Հանրապետության կրթության փոխնախարար Ալեքսանդր Կադլուբայը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Նատալյա Բոչարովան, Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման գծով փոխնախարար Դմիտրի Վոլվաչը, «Աջակցություն Ռուսաստանին» փոքր և միջին ձեռնարկությունների համառուսաստանյան հասարակական կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Օմարովը, NCE RK «Ատամեկեն» խորհրդի նախագահի տեղակալ Թիմուր Ժարկենովը, և ԵԱՏՄ երկրների հասարակական, գործարար և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարները։

Ծրագիրը ներառում է դասընթացներ և վարպետության դասեր երիտասարդ ձեռներեցների համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում